Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաուգեյթը չի բացառել, որ ԵՎՐՈ-2020-ից հետո կարող է հեռանալ զբաղեցրած պաշտոնից։
«Իմ ապագան կախված է նրանից, թե ինչպես մենք ելույթ կունենանք հաջորդ ամառ։ Երբ հավաքականը ոչ այդքան հաջող մեկ շաբաթ է անցկացնում, ոչ բոլորն են շարունակում սիրել մեզ։
Մրցաշարին պատրաստվելու ժամանակ մենք պետք է մեկ ամբողջական թիմ լինենք։ Ու դա միայն բոլորով ճաշի գնալը չէ, հասկանու՞մ եք։ Մենք չարեցինք դա Աշխարհի առաջնությունից առաջ, քանի որ ֆուտբոլիստները ակումբային խիտ գրաֆիկ ունեին։ Չգիտեմ՝ կստացվի հիմա, թե ոչ»,-«երեք առյուծների» գլխավոր մարզչի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։