Աղբյուրը, մեջբերելով O Jogo- ին, հայտնում է, որ «Սպորտինգի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդում»:
Անգլիական ակումբը երկար ժամանակ փորձում է ձեռք բերել կիսապաշտպանին: Պորտուգալական ակումբի պարտքը, որը կազմում է 57 միլիոն ֆունտ, կարող է իր դերը խաղալ այս տրանսֆերում՝ ի օգուտ մանկունյանցիների:
Բրունո Ֆերնանդեշը կարող է հունվարին հեռանալ «Սպորտինգից» և միանալ անգլիական ակումբին: