«Ինտերի» պաշտպան Միլան Շկրինիարի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալն» ու «Բարսելոնան»։
Ֆուտբոլիստի գործակալ Միտհատ Հալիսը նշել է, թե որ ակումբն է ավելի մոտ Շկրինիարին գնելուն։ Գործակալը նաև նշել է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը։
«Շկրինիարի արժեքը 100 միլիոն եվրո է։ «Ռեալը» և «Բարսելոնան» պայքարում են նրա տրանսֆերի համար արդեն երկու տարի է։ «Ռեալը» հիմա ավելի մոտ է «Ինտերի» հետ համաձայնության հասնելուն, քանի որ ավելի շատ ունեն նրա կարիքը քան «Բարսելոնան»։
«Ռեալը» պետք է Ռամոսին ու Վարանին այլընտրանքային տարբերակ փոխարինողներ գտնի։ Կարծում եմ՝ Միլանը կարող է տեղափոխվել «Ռեալ»»,-Շկրինիարի գործակալի խոսքերն է մեջբերում AS-ը։