ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին խոսել է «Պարի Սեն Ժերմենի» հարձակվողներ Կիլիան Մբապեի և Նեյմարի մասին։
«Ինձ դուր է գալիս Նեյմարը և այն երեխան, որ խաղում է ՊՍԺ-ում․․․Ճիշտ է, Մբապե՛ Նա կարող է դառնալ ֆուտբոլի գլխավոր աստղը գալիք տասը տարիներին։ Նրա ծառայությունները կառաջարկեի աշխարհի ցանկացած թիմի» ,-Պլատինիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
Պլատինին նաև խոսել է «Յուվենտուսի» հնարավորությունների մասին Կիլիան Մբապեին գնելու պայքարում․
«Չգիտեմ՝ կարող են նրանք («Յուվենտուսը»/խմբ․) իրենց թույլ տալ գնել նրա տրանսֆերը հիմա։ Ապագայում դա անելը ավելի բարդ է լինելու, քանի որ նրա տրանսֆերային արժեքը գնալով բարձրանալու է»։