Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։ Լուրը հաստատել է ակումբի մամուլի ծառայությունը։
«Խթանները» ընթացիկ մրցաշրջանում տեսանելի խնդիրներ ունեին։ Ակումբի նախագահ Դենիել Լևիի խոսքերով՝ այս որոշմամբ նրանք ցանկացել են փոփոխություն մտցնել։
Մաուրիսիո Պոչետինոն գլխավորում էր «Տոտենհեմը» 2014 թվականից։ 2019 թվականին արգենտինացի մասնագետի գլխավորությամբ «խթանները» պատմական նվաճում գրանցեցին՝ հասնելով Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։