Չեմպիոնների լիգային չմասնակցելը բացասական է ազդել «Մանչեսթեր Յունայթեդի» վրա: Ինչպես հայտնում է Sky Sports-ը, մանչեսթերյան ակումբի պարտքերին ավելացել է ևս 163 միլիոն եվրոյով:
Այսպիսով, ներկա դրությամբ ՄՅՈւ-ի պարտքերը կազմում են 450 միլիոն եվրո: Սպասվում է, որ ակումբի եկամուտները էականորեն նվազելու են:
Այժմ հեռուստատեսային իրավունքներից ստացած եկամուտը նվազել է` կազմելով ընդամենը 39 միլիոն եվրո, ինչը 23 տոկոս պակաս է նախորդ տարվա ցուցանիշից: