Մինչև 19 տարեկանների Եվրոպայի 2020 թվականի առաջնությունում Հայասանի ընտրանին ավարտել է ելույթները:
1-ին խմբի վերջին տուրում մեր Մ-19 հավաքականը 3:3 հաշվով ավարտեց Մոնտնեգրոյի հետ հանդիպումը:
Երկրորդ խաղակեսի մեկնարկում Ժիրայր Շաղոյանը փոխարինման է մտել, որից 3 րոպե անց գոլ է խփել, ևս 2 րոպե անց էլ դուբլ ձևակերպել:
87-րդ րոպեին մրցակիցը խփել է 3-րդ գոլը, բայց ընդամենը մեկ րոպե անց Գևորգ Տարախչյանը դարձյալ հավասարեցրել է հաշիվը:
Ռաֆայել Նազարյանի գլխավորած Մ-19 հավաքականը Մոնտենեգրոյի հետ 1 միավորով եզրափակում է խումբը: