Ուրուգվայի հավաքականի հարձակվող Էդինսոն Կավանին դարձավ հարավամերիկացի ութերորդ խաղացողը, ով հավաքականի կազմում անցկացրած հանդիպումներում խփել է 50 գոլ:
Այս ցուցանիշով առաջատարը Պելեն է: Բրազիլիայի հավաքականի կազմումմ նա խփել է 77 գոլ:
Նախօրեին Արգենտինայի հավաքականի հետ ընկերական խաղում Կավանին խփեց 50-րդ գոլը Ուրուգվայի հավաքականի կազմում: Նաև այս հանդիպմանը հարձակվողը վիճաբանություն է ունեցել Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսիի հետ: