«Ինտերը» հետաքրքրված է «Տոտենհեմի» պաշտպան Յան Վերտոնգենով: Միլանցիները ծրագրում են խաղացողին անվճար ստանալ այն ժամանակ, երբ լրանա նրա պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ:
Վերտոնգենի պայմանագիրը «Տոտենհեմի» հետ լրանում է 2020 թվականի ամռանը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ պաշտպանը կլինի լոնդոնցիների այն երեք խաղացողներից մեկը, ով ազատ գործակալի կարգավիճակով կլքի ակումբը ամռանը: