Երկուշաբթի ՝ նոյեմբերի 18-ին, կայացավ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 2020-ին 🇪🇸 Իսպանիա- 🇷🇴 Ռումինիա հանդիպումը: F խմբի հանդիպումը կայացավ Մադրիդում և ավարտվեց 5:0 հաշվով ՝ հօգուտ տանտերերի:
Այս խաղում իր հաշվին դուբլ գրանցեց Ժերար Մորենոն: Ֆաբիան Ռուիսը և Միկել Օյարսաբալը նույնպես գոլերի հեղինակներ դարձան, իսկ Ռումինիայի հավաքականի պաշտպան Ադրիան Ռուսը աչքի ընկավ ինքնագոլով: