«Բարսելոնայի» մարզական տնօրեն Պատրիկ Կլյուվերտը խոստովանել է, որ խորհուրդ է տվել «Յուվենթուսի» պաշտպան Մաթեյս դե Լիգտին անցյալ ամառ տեղափոխվել կատալոնական ակումբ:
Հիշեցնենք, որ անցած տրանսֆերային պատուհանի ընթացքում հոլանդացի պաշտպանը «Այաքսից» տեղափոխվեց «Յուվենթուս»:
«Ես չէի փորձում համոզել նրան: Պարզապես պատմեցի նրան Բարսելոնա քաղաքի և ակումբի մասին: Այնուամենայնիվ, ամեն ինչ որոշում է խաղացողը և նրա գործակալը: Իհարկե, դե Լիգտը հիանալի պաշտպան է, բայց նա կատարել է իր ընտրությունը: Կարծում եմ, որ նա դեռ մի փոքր ափսոսում է իր ընտրության կապակցությամբ»: