Թուրինի «Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի պաշտպան Լեոնարդո Բոնուչին կերկարաձգի պայմանագիրը ակումբի հետ։ Այս մասին հայտնում է Sky Sports Italia-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ կողմերը արդեն համաձայնության են հասել նոր պայմանագրի շուրջ։ Այն կգործի մինչև 2024 թվականը։
32-ամյա Բոնուչին հանդես է գալիս «բիանկոներիների» կազմում 2010 թվականից։ 2017-2018 մրցաշրջանը նա անցկացրել է «Միլանում»։ «Յուվենտուսի» հետ նվաճել է Ա սերիայի 7 տիտղոս։