Հայտնի իսպանացի մասնագետ Ռաֆա Բենիտեսը կարող է գլխավորել «Վեսթ Հեմը», հաղորդում է The Mirror-ը:
Նշվում է, որ ակումբի ներկայիս մարզիչ Մանուել Պելեգրինին շուտով կհեռացվի այդ պաշտոնից, և «Վեսթ Հեմի» ղեկավարները դիտարկում են Բենիտեսի տարբերակը:
Հիշեցնենք, որ 59-ամյա մասնագետը այժմ գլխավորում է չինական «Դալյան Իֆան» ակումբը: