ՀՖՖ գործկոմի անդամ Արեն Մկրտչյանը ԱԺ նիստից հետո զրուցել է լրագրողների հետ.
«Ինչ կատարվել է ՀՖՖ-ում, մասնավորապես վերջին շրջանում, անընդունելի է մեզ համար: Գործկոմի փակ նիսոտւմ հայտնել ենք մեր դիրքորոշումը:
ԱԱծ-ն պայմանավորված խաղերի հետ կապված բացահայտումներ է արել, վերջին 1,5 տարում որևէ արձագանք չի եղել ՀՖՖ-ում: Ֆուտբոլային ակադեմիաների կառուցման մասով յուրացումներ, որոնք արել է Ոստիկանության 6-րդ վարչությունը, դարձյալ որևէ արձագանք չի եղել: