Վերջին շրջանում Մադրիդի «Ռեալի» հաջող ելույթները դրական են ազդել մարզադաշտի հաճախելիության վրա։
Ինչպես տեղեկացնում է իսպանական Marca պարբերականը, Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի շրջանակում կայանալիք «Ռեալ Մադրիդ» — «Պարի Սեն Ժերմեն» հանդիպման ժամանակ «Սանտիագո Բեռնաբեուում» անշլագ կլինի։
Մինչ հանդիպումը դեռ մեկ շաբաթ կա, սակայն հանդիպման բոլոր տոմսերը սպառված են։ Խաղը կայանալու է նոյեմբերի 26-ին։
Հիշեցնենք, որ ՉԼ-ի 4 տուրերից հետո ՊՍԺ-ն A խմբի առաջատարն է 12 միավորով, «Ռեալը» երկրորդն է։ «Արքայական» ակումբը 7 միավոր է վաստակել։