«Ռեալի» և Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Էդեն Ազարը խոսել է իր մարզավիճակի մասին, տեղեկացնում է AS-ը:
«Անցած ամիսը լավ դասավորվեց ինձ համար: Ես նորից սկսեցի հաճույք ստանալ ֆուտբոլ խաղալուց:
Հավաքականի կազմում ես ինձ հարմարավետ եմ զգում: Հիմա ժամանակն է նույն խաղը ցուցադրել ակումբի կազմում»:
Հիշեցնենք, որ
Եվրո-2020-ի որակավորման փուլի շրջանակում Բելգիայի հավաքականը հյուրընկալվելիս ջախջախեց Ռուսաստանի ընտրանուն`1-4: Բելգիայի կազմում դուբլ է ձևակերպել Էդեն Ազարը: