Անվանի մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին մոտ է Չինաստանի հավաքականը գլխավորելուն, հայտնում է Xinhua Sports-ը: Աղբյուրը նշում է, որ բրազիլացի մասնագետն արդեն ստացել է պաշտոնական առաջարկ:
Վերջերս Չինաստանի ընտրանու մարզչական ղեկից հեռացել է մեկ այլ անվանի մասնագետ Մարչելո Լիպին: Մինչև այդ, չինացիները ԱԱ-2022-ի որակավորման փուլու 1:2 հաշվով պարտվել էին Սիրիայի հավաքականին:
Սկոլարին 2015-ից 2017 թվականներին գլխավորել է չինական «Գուանչժոու Էվերգրանդը»: 71-ամյա մարզչի վերջին աշխատավայրը եղել է բրազիլական «Պալմեյրասը», որի մարզչական ղեկից պաշտոնանկ է արվել սեպտեմբերին: