Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն որոշել է ներողություն խնդրել թիմակիցներից Ա սերիայի 12-րդ տուրում «Միլանի» դեմ խաղում (1-0) ցուցադրած վարքագծի համար։
Ինչպես տեղեկացնում է Sportmediaset-ը, 34-ամյա հարձակվողը ցանկանում է ընթրիքի հրավիրել խաղընկերներին և ներողություն խնդրել տհաճ միջադեպի կապակցությամբ։ Հաղորդվում է, որ Կրիշտիանուն բոլոր խաղընկերներին հրավիրել է ընթրիքի։
Հավաքույթը կկայանա մինչ Ա սերիայի հաջորդ տուրի հանդիպումը։ 13-րդ տուրում «բիանկոներիները» արտագնա հանդիպում են անցկացնելու «Ատալանտայի» հետ։
Կրիշտիանու Ռոնալդուն միջազգային դադարի ընթացքում Պորտուգալիայի հավաքականի կազմում երկու հանդիպման է մասնակցել ու չորս գոլ է խփել։