Հայաստանի ազգային հավաքականն ավարտում է ելույթները Եվրոպայի 2020 թվականի առաջնության որակավորման փուլում: Վերջին տուրից առաջ գլխավոր մոտիվացիան այն է, որ մեր ընտրանին խաղալու է եվրոպական ուժեղագույն հավաքականներից մեկի դեմ:
Մոտիվացիաներ փնտրելով
Իհարկե, Աբրահամ Խաշմանյանն ապացուցելու շատ բան ունի: Այն էլ այսպիսի զորեղ հավաքականի դեմ հնարավոր է աչքի ընկնել: Ոչ-ոքին, առավելապես հաղթանակը դրական նոտա կլինի բոլորի համար: Վերջիվերջո, բոլորն էլ ցանկանում են լավ արդյունքով ավարտել մրցափուլը:
Բոսնիա և Հերցեգովինան խաղալու է Լիխտենշտեյնի հետ և հաղթելու մեծ շանսեր ունի: Այդ դեպքում բոսնիացիները, որոնց հետ հավասար` 10-ական միավոր ունենք, կվաստակեն 3-ով ավելի: Սա իհարկե չնչին մոտիվացիա է, որին պետք է ուշադրություն դարձնել:
Մոտիվացիաներից մեկն էլ այն է, որ քիչ խաղաժամանակ ստացող ֆուտբոլիստները դրսևորվելու լավ հնարավորություն կունենան: Հենց այս առումով Խաշմանյանը կարող է շատ հացերի պատասխաններ ստանալ հավաքականի հետագայի համար:
Սերնդափոխություն. լինե՞լ, թե՞ չլինել: Այս հարցի համար նաև հանդիպումներ են անհրաժեշտ: Ֆուտբոլիստի մասին ամբողջական կարծիք կարելի է կազմել հանդիպումների ընթացքում: Ուստի պետք է դրսևորվելու պլատֆորմ: Լավ ենք հասկանում, որ Իտալիայի հավաքականը, մեղմ ասած, այն ընտրանին չէ, որի դեմ կարող ենք անել այն, ինչ ցանկանում ենք, բայց դրվագներով հնարավոր է որևէ բան ապացուցել:
Այո, պայքար, առավելագույնը քաղել… ամեն ինչ հիանալի է, բայց պետք է հասկանանք, թե ինչպես ենք մոտենում այս կարևոր ստուգատեսին:
Բացականեր
Հանդիպմանը մոտենում ենք լրջագույն կորուստներով. Հունաստանի հետ խաղը բաց թողած խաղացողներից զատ, որակազրկման պատճառով այսօրվա հանդիպմանը չի մասնակցի Ռումյան Հովսեփյանը: Դրական հանգամանքն այն է, որ հույների դեմ խաղը բաղ թողած Վարազդատ Հարոյանը կարող է այսօր դաշտ դուրս գալ:
Խաշմանյան
Աբրահամ Խաշմանյանը ամենալավ վիճակում չի գլխավորել հավաքականը: Երկրխպագուների հիասթափությունը շատ մեծ է: Բոլորը հրաշքների են սպասում, քանի որ դրանք այնքան վաղ են եղել: Ճնշումը մարզչի վրա մեծ է, և դա բնական է: Ցանկանում ենք իրապես տեսնել հենց այդ առավելագույնը:
Հավանական մեկնարկային կազմ
Բավականին բարդ է կանխորոշել հավաքականի կազմը` հաշվի առնելով, թե ինչ է ցանկանալու տեսնել Խաշմանյանը և ինչի համար ենք իրապես պայքարելու: Եթե ուզում ենք 5 պաշտպանով մոդելը հիմնական դարձնել, ապա անպայման պետք է խաղալ նույն սխեմայով: Դժվար թե Հունաստանի հավաքականի դեմ խաղից հետո որոշում կայացվի փոխել մարտավարություն պաշտպանությունում: Ըստ ArmSport.am-ի` մեր հավաքականը կխաղա հետևյալ մեկնարկային կազմով.
Հ.Գ. Ամեն ինչ մի կողմ, հավաքականի հերթական հանդիպումն է, և բոլորս պետք է լինենք մեր ազգային թիմի կողքին: Մենք 2-րդ հավաքական չունենք: Լուրջ ստուգատեսից առաջ հայերիս բոլոր հույսերն ու հույզերը հավաքականի հետ են: Պարզապես դուրս եկեք դաշտ և խաղացեք, տղերք: Մենք ձեր կողքին ենք…
Արման Առաքելյան