«Յուվենտուսի» հարձակվող Մարիո Մանջուկիչը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ ակումբից։
Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, Մանջուկիչի ծառայություններով հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիան»։ Ակումբը պատրաստ է քայլեր ձեռնարկել խորվաթ հարձակվողին հունվարին գնելու համար։
Մանջուկիչի ծառայություններով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»։
Հիշեցնենք, որ Մարիո Մանջուկիչը մրցաշրջանի մեկնարկում դուրս էր մնացել Չեմպիոնների լիգայի ընդհանուր հայտացուցակից։