Նոյեմբերի 16-ին և 17-ին կայացել են Հայաստանի ֆուտզալի Սուպերլիգայի 6-րդ տուրի հանդիպումները, հայտնում է ՀՖՖ կայքը:
«Արարատ ՖԶ»-ն սեփական հարկի տակ պարտվել է «Լեոյին» 8։31 հաշվով:
Տուրի մյուս խաղում «Արարատ-Արմենիան ՖԶ»-ն ընդունել էր «Եղվարդին»: Խաղն ավարտվել է 12։2 հաշվով՝ հօգուտ դաշտի տերերի:
6 տուրից հետո «Լեոն» և «Արարատ-Արմենիան» 9-ական միավորով գլխավորում են աղյուսակը: