Ֆերարիի ավտոարշավորդ Շարլ Լեկլերը խոսել է իր թիմակցի՝ Սեբաստիան Ֆետելի հետ Բրազիլիայի Գրան-Պրիում տեղի ունեցած բախման մասին։
«Ես վազանց կատարեցի առաջին ոլորանում, սակայն հասկացա, որ Սեբը ցանկանում է երրորդում վերականգնել դիրքերը։ Պայքարը շատ խիտ էր ու արդյունքում բոլիդները բախվեցին միմյանց։
Ես չեմ խոսել Սեբաստիանի հետ դեռ, բայց վստահ եմ, որ մենք հասուն մարդիկ ենք ու տեղի ունեցածը կթողնենք անցյալում»,-Լեկլերի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։