Դեյվիսի գավաթի խաղարկությունում միմյանց հետ են մրցում Ռուսաստանի ու Խորվաթիայի թիմերը:
Անդրեյ Ռուբլյովը 2 սեթում՝ 6:3,6:3 հաշվով առավելության է հասել Բորնա Գոջոյի նկատմամբ:
Հայազգի Կարեն Խաչանովը 3 սեթում՝ 6:7,6:4,6:4 հաշվով հաղթել է Բորնա Չորիչին:
2 ժամ 28 րոպե տևած պայքարում Խաչանովը ոչ մի անգամ չի զիջել սեփական մատուցումը՝ մրցակցի 2-ի դիմաց:
Խաչանովի ակտիվում գրանցվել է 7 էյս, իսկ մրցակիցն էյսով աչքի է ընկել 3 անգամ:
Այսպիսով, դիմակայության հաշիվը դարձավ 2-0՝ հօգուտ Ռուսաստանի: