Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էդեն Ազարը իր կարծիքն է հայտնել ակումբակից Բենզեմայի մասին.
«Հեշտ է խաղալ մի թիմի դեմ, որը չունի Բենզեմա: Դա ակնհայտ է.Բենզեման դաշտում եղանակ է ստեղծում: Նա այս պահին աշխարհի լավագույն հարձակվողն է: Նա օգուտ է տալիս ոչ միայն հարձակման գծում, այլ նաև օգնում է բոլորիս: Եթե նրան չեն հրավիրում հավաքական, շահում ենք մենք, բայց տուժում է Կարիմը»,-ասել է բելգիացին: