Հույն թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպասը երեկ Լոնդոնում ավարտված Nitto ATP Finals-ում հռչակվեց չեմպիոն։ Եզրափակչում 21-ամյա թենիսիստը 3 սեթում հաղթեց Դոմինիկ Տիմին։
Բացի բաղձալի տիտղոսից Ցիցիպասը բացառիկ նվաճման է հասել այս հաղթանակից հետո։ Բանն այն է, որ այս հաղթանակից հետո հույն թենիսիստը 2019 թվականի մրցաշրջանի ընթացքում հաղթել է ATP-ի վարկանիշային աղյուսակի թոփ-10 թենիսիստներից յուրաքանչյուրին․
1․ Ռաֆայել Նադալ – Մադրիդ/կիսաեզրափակիչ
2․ Նովակ Ջոկովիչ – Շանհայ/քառորդ եզրափակիչ
3․ Ռոջեր Ֆեդերեր – Ավստրալիայի բաց առաջնություն/4-րդ շրջան, ATP Finals/կիսաեզրափակիչ
4․ Դոմինիկ Տիմ – ATP Finals/եզրափակիչ
5․ Դանիլ Մեդվեդև – ATP Finals/խմբային փուլ
7․ Ալեքսանդր Զվերև – Մադրիդ/քառորդ եզրափակիչ, Պեկին/կիսաեզրափակիչ, ATP Fianls/խմբային փուլ
8․ Մատեո Բերետինի – Ավստրալիայի բաց առաջնություն/առաջին շրջան
9․ Ռոբերտո Բաուտիստա Ագուտ – Ավստրալիայի բաց առաջնություն/քառորդ եզրափակիչ
10․ Գաել Մոնֆիս – Դուբայ/կիսաեզրափակիչ։