Մոսկվայում շարունակվում է գեղասահքի Գրան պրիի 5-րդ փուլը։Մրցաշարի երկրորդ օրը սահադաշտ դուրս եկան գեղասահորդուհիները իրենց ազատ ծրագրով։
Կարճ ծրագրից հետո առաջատարը ռուսաստանցի Եվգենիա Մեդվեդևան էր, ով սակայն ազատ ծրագրում զբաղեցրեց երկրորդ տեղը՝ չկարողանալով պահպանել առաջատարի իր դիրքը։
Ժենյան երկու ծրագրերում հավաքած միավորների հանրագումարով (225,76), որը ի դեպ, ռեկորդային էր անձամբ գեղասահորդուհու համար, մրցաշարում ևս զբաղեցրեց երկրորդ տեղը։