Իտալական «Ռոման» ցանկանում է ուժեղացնել թիմի հարձակման գիծը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, «գայլերը» ցանկանում են վարձակալել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Մարիանո Դիասին։ Ավելի վաղ՝ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ռոման» ցանկանում էր վարձակալել Մարիանոյին, սակայն գործարքը չկայացավ։
Հաղորդվում է, որ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը պատրաստ է 20 միլիոն եվրոյով վաճառել 26-ամյա հարձակվողին հունվարին, սակայն «Ռոմային» հետաքրքրում է միայն վարձակալության տարբերակը։
Ընթացիկ մրցաշրջանում Մարիանոն ոչ մի հանդիպման չի մասնակցել։