Լրատվամիջոցները հայտնում են, որ «Արսենալի» կիսապաշտպան Գրանիտ Ջական մոտ է ակումբը լքելուն:
Հիշեցնենք, որ վերջերս ֆուտբոլիստը սկանդալի մեջ էր հայտնվել․ լոնդոնյան ակումբի երկրպագուները բարկացել էին նախկին ավագի վրա, ով կոշտ էր պատասխանել երկրպագուների սուլոցներին:
Ավելի վաղ խոսակցություններ կային, որ կիսապաշտպանը կտեղափոխվի «Միլան», բայց վերջերս տեղեկություն էր տարածվել, որ Ջական կարող է կարիերան շարունակել «Բորուսիայի Մ.»-ում, որտեղ նա ելույթ էր ունեցել 2012-ից 2016 թվականներին: