Հայտնի դարձան 2019 թվականի «Ասիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ»-ի մրցանակը ստանալու վերջնական երեք հավակնորդները:
Տիտղոսի համար պայքարելու են «Զենիթի» հարձակվող Սերդար Ազմունը (Իրան), «Այնտրախտի» կիսապաշտպան Մակոտո Հասեբեն (Ճապոնիա) և «Տոտենհեմի» հարձակվող Սոն Հին-Մինը (Հարավային Կորեա):
Հիշեցնենք, որ վերջերս լոնդոնյան ակումբի ներկայացուցիչը դարձավ Չեմպիոնների լիգայի ասիացի լավագույն ռմբարկուն մրցաշարի պատմության մեջ: