Եվրո-2020- ի ընտրական փուլում իրենց ելույթներն ավարտեցին նաև A խմբի հավաքականները:
Վերջին տուրում Բուլղարիան սեփական հարկի տակ 1-0 հաշվով առավելության հասավ եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճած Չեխիայի նկատմամբ:
Միակ ու հաղթական գոլը խփեց Վասիլ Բոժիկովը:
Բեռնարդ Շալանդի Կոսովոն սեփական հարկի տակ 0-4 հաշվով զիջեց Անգլիային:
Բրիտանացիներից աչքի ընկան Մեյսոն Մաունտը, Հարի Վինքսը, Հարի Քեյնն ու Մարկուս Ռեշֆորդը:
8 տուրից հետո Անգլիան վաստակեց 21 միավոր, իսկ Չեխիան՝ 15: Հենց այս 2 հավաքականն էլ A խմբից նվաճեցին ուղեգրերը:
Խմբային փուլում Անգլիան խփած գոլերի քանակը հասցրեց 37-ի: Թիկունքում Բելգիան է ՝ 34 գոլով: Վերջինս դեռ մեկ խաղ ունի անցկացնելու, բայց արդարության համար նշենք, որ Անգլիան 8 խաղ է անցկացրել, իսկ Բելգիան արդեն 9 հանդիպման է մասնակցել: