Բրազիլիայում ավարտվեց Ֆորմուլա-1-ի տարվա հերթական Գրան-Պրին։
Սան Պաուլոյում անցկացվող Գրան-Պրիում հաղթող է ճանաչվել Ռեդ Բուլի արշավորդ Մաքս Ֆերստապենը։ Երկրորդը Տորրո Ռոսոյի մրցարշավորդ Պիեր Գասլին է, երրորդ տեղում մրցաշրջանի չեմպիոնն է՝ Լյուիս Հեմիլթոնը։
Մրցարշավի ամենաուշագրավ պահը, սակայն, ամենևին էլ լավագույն եռյակը չէ։ Ֆերարիի երկու ավտոարշավորդներ Սեբաստիան Ֆետելն ու Շարլ Լեկլերը շրջաններից մեկում բախվել են միմյանց։