Ժան Քինը՝ «Էվերթոնի» հարձակվող Մոյզե Քինի հայրը, պատմել է «Յուվենտուսի» չկատարած խոստման մասին, որի կազմում հանդես էր գալիս իր որդին:
Թուրինցիները Ժանին երկու տրակտոր են խոստացել, երբ հարձակվողը 14 տարեկանում տեղափոխվել է «Յուվենտուս».
«Տրակտորների պատմությո՞ւնը. հավատում եմ Աստծուն և խոստումներին: Բայց եթե նրանց խոսքերը սուտ էին, այլևս չեմ կարող նրանց վստահել: Նրանք ինձ 2 տրակտոր էին խոստացել ու դեռ չեն տվել»,- ֆուտբոլիստի հոր խոսքերն է փոխանցում Sky Sports-ը:
Քինը «Էվերթոն» է տեղափոխվել այս ամառ «Յուվենտուսից», որի սանն է հանդիսանում: Տրանսֆերի արժեքը կազմել է 27,5 մլն եվրո:
Ընթացիկ մրցաշրջանում 19-ամյա ֆուտբոլիստն անգլիական Պրեմիեր-լիգայի 9 հանդիպման է մասնակցե, որոնցում դարձել է 1 գոլային փոխանցման հեղինակ: