ՊՍԺ և Բրազիլիայի հավաքականի պաշտպան Տիագո Սիլվան քննադատել է «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիին Արգենտինայի հավաքականից կրած 1-0 հաշվով պարտությունից հետո։
«Մեսսին ցանկանում է վերահսկել խաղը։ Նա միշտ փորձում է համոզել մրցավարին, որ մրցակիցը պետք է նախազգուշացում ստանա կամ վտանգավոր տուգանային միջոցներ է խնդրում։ Ես դա քննարկել եմ մի քանի ֆուտբոլիստների հետ, որոնք հանդես են գալիս Իսպանիայում և այնտեղ նույնպես նման իրավիճակ է։ Նա ձգտում է վերահսկել խաղը և ազդել մրցավարների որոշումների վրա։ Չեմպիոնների լիգայում Մեսսին դրա համար ավելի քիչ հնարավորություններ ունի, քանի որ մրցավարներն ավելի կոշտ են։ Բայց կան մրցավարներ, որոնք հիանում են Մեսսիի խաղով և դատում են նրա օգտին։ Բրազիլիայի հավաքականի կազմում այս անգամ Նեյմարի բացակայության պատճառով մենք հայտնվեցինք ոչ շահավետ իրավիճակում։
Ինչ վերաբերում է Տիտեի հետ նրա կոնֆլիկտին, ինչ կարող ենք խոսել տեղական մրցաշարերում խաղացողների շրջանում հարգանքի և կարգապահության մասին, եթե նման վարքը ցուցադրում է աշխարհի ամենահարգված ֆուտբոլիստներից մեկը: Չի կարելի նման անհարգալից վերաբերմունք ցուցաբերել ոչ մարզչի, ոչ տարեց մարդու նկատմամբ։ Որքան էլ անհաղթահարելի լինի մրցակցությունը, հարգանքը պետք է առաջին տեղում լինի», — Սիլվայի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։