Հայաստանի Ազգային հավաքականի կազմում Իտալիա չի մեկնի կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը: Այս մասին հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Ֆուտբոլիստը բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ խաղը կուտակած դեղին քարտերի պատճառով: Նախօրեին՝ նոյեմբերի 15-ին, Երևանում Հունաստանի հավաքականի հետ խաղի 78-րդ րոպեին Ռումյանի ստացած դեղին քարտը 3-րդն էր այս ընտրական փուլում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին Պալերմոյի «Ռենցո Բարբերա» մարզադաշտում Հայաստանի Ազգային հավաքականը Եվրո-2020-ի ընտրական փուլի վերջին խաղը կանցկացնի՝ մրցելով Իտալիայի հավաքականի հետ: