«Յուվենտուսը» կարող է հունվարին ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբային:
Թուրինի «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն արդեն հավանություն է տվել ֆրանսիացի ֆուտբոլիստի տրանսֆերին։ Այս մասին տեղեկացնում է Mirror-ը։
Հիշեցնենք, որ Պոգբան իտալական ակումբում հանդես է եկել 2012-2016 թվականներին: