«Արսենալում» շարունակում է ելույթները Դանի Սեբալյոսը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Ռեալին»:
AS-ի տեղեկացմամբ՝ իսպանացի ֆուտբոլիստը չի ցանկանում վերադառնալ «արքայական» ակումբ: Ըստ աղբյուրի՝ 23-ամյա կիսապաշտպանը այդ մտքին է, քանի դեռ «Ռեալը» գլխավորում է Զինեդին Զիդանը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սեբալյոսի և ֆրանսիացի մասնագետի միջև կոնֆլիկտ կա:
ԱՊԼ-ի ընթացիկ առաջնության 11 խաղերում Սեբալյոսը 2 գոլային փոխանցում է կատարել: