Հանս-Դիտեր Ֆլիկը պաշտոնապես նշանակվել է «Բավարիայի» գլխավոր մարզիչ:
«Ուլի Հյոնեսը, Հասան Սալիհամիջիչը և ես նախորդ շաբաթ «Բորուսիայի» հետ խաղից հետո հրապարակավ հայտարարել էինք, որ Հանս Ֆլիկը դեռ մնում է «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնում։ Եվ քանի որ մենք չենք ուզում, որ հիմա ամեն շաբաթ հարցնեն, թե արդյոք Հանսը որպես մարզիչ մնում է հաջորդ խաղին, ես ձեզ ասում եմ. առայժմ նա մնում է, առնվազն մինչեև Սուրբ Ծնունդ և հնարավոր է, որ դրանից հետո նույնպես:
Մեզ դուր են գալիս նրա պատկերացումները մարտավարության և մարզումների մասին։ Նա շատ լավ հարաբերություններ ունի ֆուտբոլիստների հետ։ Մեզ շատ է դուր գալիս, թե ինչպես է նա իրեն պահում։ Ես խոսում եմ լիակատար վստահությամբ, մենք վստահում ենք Հանս Ֆլիկին,» — ասել է ակումբի վարչության նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն։
„Wir vertrauen ihm!“
— FC Bayern München (@FCBayern) 15 ноября 2019 г.
Hansi #Flick bleibt Trainer des #FCBayern.#MiaSanMia pic.twitter.com/0aAkWMakhS