Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի 9-րդ տուրում Կիպրոսի ազգային ընտրանին ընդունել է Շոտլանդիային: Հանդիպումը կայացել է Նիկոսիայում և ավարտվել հյուրերի՝ 2:1 հաշվով հաղթանակով:
Հանդիպման հաշիվը 12-րդ րոպեին բացել է շոտլանդացիների կիսապաշտպան Ռայան Քրիստին: Երկրորդ կեսի մեկնարկում հաշիվը հավասարեցրել է Կիպրոսի ընտրանու կիսապաշտպան Գեորգիոս Էֆրեմը: Հյուրերին հաղթանակ է պարգևել Մակգինը, որը գնդակը մրցակցի դարպնասն է ուղարկել 53-րդ րոպեին:
Հանդիպման վիդեոտեսությունը կարող եք դիտել այստեղ:
Վերջին՝ 10-րդ տուրում, շոտլանդացիները Գլազգոյում կխաղա Ղազախստանի հետ, իսկ Կիպրոսի ընտրանին Բրյուսելում կմրցի բելգիացիների հետ: Երկու խաղերն էլ կկայանան նոյեմբերի 19-ին: