«Վալենսիայի» կիսապաշտպան Ֆերան Տորեսը հայտնվել է «Յուվենտուսի» տրանսֆերային հետաքրքրությունների առանցքում:
Corriere dello Sport-ը հայտնում է, որ թուրինյան ակումբը ձմռանը կսկսի բանակցությունները «չղջիկների» հետ:
Հատկանշական է, որ պայմանագրով 19-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը սահմանված է 100 միլիոն եվրո: Համաձայնագիրն ուժի մեջ է մինչև 2021 թվականը:
Ընթացիկ մրցաշրջանում Տորեսը 14 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: