«Գրեմիոյի» կիսապաշտպան Ժամ Պյեռ Կասագրանդե Սիլվեյրան կարող է մոտ ժամանակներս տեղափոխվել Եվրոպա:
Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ի լրագրող Նիկոլո Սկիրան «Թվիթերի» իր միկրոբլոգում՝ 21-ամյա ֆուտբոլիստի առաջընթացին ակտիվորեն հետևում են «Միլանն» ու «Մոնակոն»: Ժան Պյեռը նպատակադրված է 2020-ի հունվարին տեղափոխվելու «հին աշխարհի» առաջնություններից մեկը, երբ Բրազիլիայում կավարտվի մրցաշրջանն ու կբացվի ձմեռային տրանսֆերային պատուհանը: Պոտենցիալ հավակնորդները արդեն կապ են հաստատել «Գրեմիոյի» հետ:
Ժան Պյեռը «Գրեմիոյի» սան է ու ակումբի գույները պաշտպանում է 2017 թվականից: Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է բրազիլական Ա Սերիայի 10 խաղի, որոնցում դարձել է 3 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ: 32 տուրերից հետո նրա թիմը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը: