Corriere dello Sport-ը և Tuttosport-ը հայտնում են, որ «Միլանը» շուտով կարող է կրկին նոր սեփականատեր ունենալ։
Իտալական ակումբը կարող է ձեռք բերել մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Բերնար Առնոն։ Գործարարին են պատկանում Louis Vuitton, Fendi, Christian Dior, Givenchy, Marc Jacobs և Fenty ապրանքանիշերը։ Ենթադրվում է, որ առաջարկը կկազմի 960 միլիոնից մինչև 1 միլիարդ եվրո:
Վերջերս հաղորդվում էր, որ ռուսաստանցի միլիարդատեր Ալիշեր Ուսմանովը նույնպես ցանկանում է գնել «Միլանը»։