Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին մեկնաբանել է Բրազիլիայի նկատմամբ տարած հաղթանակը ընկերական խաղում (1:0):
«Այս դիմակայությունն ավելի շատ էմոցիաներ է խլում, քան այլ խաղերը։ Միշտ էլ հաճելի է հաղթել Բրազիլիային։
Երբ հաղթում ես, ավելի լավ ես աշխատում։ Մարզչի գաղափարներն այլ կերպ են իրականացվում խաղադաշտում, և դա լավ է ապագայի համար։ Թիմն իրեն հիանալի է զգում», — Մեսսիի խոսքը մեջբերում է Goal-ը։