Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն պատմել է Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ կոնֆլիկտի մասին, որը տեղի է ունեցել ընկերական հանդիպման ժամանակ: Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայում կայացած հանդիպումն ավարտվել էր Արգենտինայի հավաքականի հաղթանակով՝ 1:0: Միակ գոլի հեղինակ է դարձել Մեսսին։
«Ես մրցավարին բողոքել եմ միայն այն պատճառով, որ Մեսսին պետք է դեղին քարտ ստանար։ Նա ինձ ասաց, որ լռեմ։ Ես նույն կերպ պատասխանեցի։ Այդքանը։ Ես այլևս չեմ ուզում դա քննարկել։ Նա պետք է նախազգուշացում ստանար, այդ պատճառով ես բողոքելու իրավունք ունեի», — Տիտեի խոսքը մեջբերում է Metro-ն։