Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին մեկնաբանել է Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի նկատմամբ հաղթանակը (3-0) Եվրո-2020-ի ընտրական փուլում: Այս հաղթանակը Իտալիայի հավաքականին հնարավորություն տվեց նոր ռեկորդ սահմանել՝ 10 անընդմեջ հաղթանակ տանել:
Նախորդ նվաճումը 9 անընդմեջ հաղթանակ էր, որը գրանցվել էր 1938-ին՝ Վիտորիո Պոցցոյի գլխավորությամբ: Այդ մասնագետի գլխավորությամբ իտալացիները 2 անգամ դարձել են Աշխարհի չեմպիոն:
«Հաճելի է: Ճիշտ չէր լինի ասել, թե հաճելի չէ գերազանցել լեգենդար Վիտորիո Պոցցոյի ռեկորդը: Մենք երջանիկ ենք:
Մենք հրաշալի խաղ անցկացրինք: Գիտեինք, որ հեշտ չի լինելու, քանի որ Բոսնիայի հավաքականն ամուր, ուժեղ թիմ է, որը լավ տեխնիկա ունի: Բայց մեզ հաջողվեց միանգամից ճիշտ ուղով զարգացնել խաղը:
Հավաքականի նախորդ անհաջողություննե՞րը: Ֆուտբոլում կարող է լինել այնպես, որ արժանի չլինես ստացված արդյունքին, բայց անհրաժեշտ է դա ընդունելը: Մենք ձգտել ենք մի քանի նոր գաղափարներ ներդնել, տղաները շատ ընդունակ էին, դրա համար էլ ամեն ինչ լավ է դասավորվում», — Մանչինիի խոսքերն է մեջբերել Football Italia-ն: