«Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը խոսել է ֆուտբոլում անհատական մրցանակների մասին.
«Վիրջիլ վան Դեյկն ՈւԵՖԱ-ի վարկածով ճանաչվել է մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը: Լիոնել Մեսսին՝ ՖԻՖԱ-ի վարկածով: Պատկերացրեք, եթե Կրիշտիանու Ռոնալդուն (որը դրան արժանի է) հաղթի «Ոսկե Գնդակը»: Ինձ թվում է՝ ֆուտբոլում մրցանակների հանձնման չափորոշիչներն այնքան էլ տրամաբանական չեն, այնպես չէ՞»,- գրել է Կասիլյասը «Թվիթերի» իր էջում:
Այս տարի «Ոսկե Գնդակի» հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Փարիզում դեկտեմբերի 2-ին: Մրցանակի գործող դափնեկիրը «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչն է: Նախորդ տարի նա շրջանցեց Ռոնալդուին, որը զբաղեցրեց երկրորդ տեղը: