Եվրո-2020-ի որակավորման փուլի J խմբի վերջին տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելու է Իտալիայի ընտրանուն:
Հանդիպման մրցավարն է պորտուգալացի Տիագո Մարտինսը, ում կօգնեն հայրենակիցներ Լուիս Կամպոսը և Պեդրո Ալմեյդան, 4-րդ պաշտոնյան Անտոնիո Կարվալյու Նոբրեն է, տեղեկանում ենք ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքից:
Իտալիա — Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 18-ին: