«Լոս Անջելես Գելաքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ցանկանում է ամսական 1 միլիոն եվրո ստանալ ապագա թիմում, հաղորդում է Football Italia-ն՝ վկայակոչելով La Repubblica-ն:
Հարձակվողը շուտով կդառնա ազատ գործակալ, քանի որ ամերիկյան ակումբի հետ պայմանագիրն ավարտվում է դեկտեմբերի վերջին, և նա արդեն հայտարարել է MLS-ից հեռանալու մասին:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին «Միլանի», «Բոլոնիայի»,«Ռոմայի», «Նապոլիի» և «Ֆիորենտինայի» հետաքրքրության մասին: Իբրահիմովիչով հետաքրքրված է նաև նախկին ակումբներից ևս մեկը՝ «Մանչեսթեր Յունայթեդը»։