Եվրո-2020-ի որակավորման փուլի շրջանակում կայացել են 4 հանդիպումներ:
I խմբի 9-րդ տուրում Ռուսաստանի հավաքականը սեփական հարկի տակ 1:4 հաշվով պարտվեց Բելգիայի ընտրանուն: Դուբլ է ձևակերպել Էդեն Ազարը, մեկական անգամ աչքի են ընկել Տորգան Ազարը և Լուկակուն: Ռուսների գոլը խփել է Ջիքիան: Հանդիպման տեսությունն՝ այստեղ:
E խմբում Ուելսի հավաքականը 2:0 հաշվով հաղթել է խմբի հետնապահ Ադրբեջանի ընտրանուն:
Մյուս խաղերում Ղազախստանը հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթել է Սան Մարինոյին, իսկ Սլովենիան նվազագույն հաշվով առավելության է հասել Լատվիայի նկատմամբ: