Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Մերիհ Դեմիրալն առաջիկայում կարող է փոխել ակումբը։
21-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Արսենալը»։ Այս մասին հաղորդում է Tuttomercatoweb.com։
Լոնդոնյան ակումբը սկաուտներ է ուղարկել, որպեսզի հետևի խաղացողին Եվրո-2020-ի ընտրական փուլի Թուրքիա-Իսլանդիա հանդիպման ժամանակ:
«Արսենալը» պատրաստ է 40 միլիոն եվրո վճարել թուրք պաշտպանի համար։