Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը մեկնաբանել է թիմի նախկին ֆուտբոլիստ ու սպորտային տնօրեն Պրեդրագ Միյատովիչի խոսքերն իր մասին:
Ավելի վաղ չեռնոգորցին կարծիք էր հայտնել, որ 30-ամյա ֆուտբոլիստի մոտ «Ռեալը» կարևորությամբ երրորդ տեղում է Ուելսի հավաքականից ու գոլֆից հետո:
«Յուրաքանչյուրն իր անձնական կարծիքն ունի: Նման բաներ միշտ էլ տեղի են ունենում, դա նորմալ է: Կարևոր չէ՝ դա լավ է, թե ոչ, դա իմ մասին է… Այնպես որ, ես ակամա օգնում եմ թերթերին՝ վաճառվել», — Բեյլի խոսքերն է մեջբերել AS-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բեյլն ու «Ռեալի» ղեկավարությունը տարաձայնություններ ունեն: